Վեց զինծառայողներ, ովքեր ծառայում էին Աֆղանստանում ISAF անվտանգության աջակցության միջազգային ուժերում, զոհվել են ահաբեկիչների հարձակման հետևանքով: Այդ մասին հաղորդել է Վրաստանի զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար գնդապետ Իրակլի Ձնելաձեն:
«Գիլմենդ գավառում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել: Ինքնասպան-ահաբեկիչը բեռնատար է պայթեցրել մեր բազայում, որի հետևանքով կան զոհեր: Զոհվել է վեց զինծառայող»,- հայտարարել է Ձնելաձեն:
Այդ կապակցությամբ արդեն իրենց ցավակցությունն են հայտնել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և Կենտրոնական Ասիայում ու Կովկասում դաշինքի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը:











































