Պլաստիկ կարկատանը, որը կարում են լեզվի վրա, շատ է բարդացնում սննդի կլանման գործընթացը: Այն ծայրահեղ միջոց է ավելորդ քաշից ազատվելու համար:
Կարկատանը, որն ամրացվում է լեզվին վեց կարերի օգնությամբ, կոշտ սննդի կլանումն այնքան ցավոտ է դարձնում, որ մարդիկ ստիպված են հեղուկ դիետայի անցնել:
2009-ին Բևերլի Հիլզում մշակված այդ միջոցը կարող է օգնել ազատվել ամսական 13,5 կգ քաշից, բայց՝ առանց վատ արդյունքների: Պլաստիկ վիրաբուժության կայքը զգուշացնում է, որ հիվանդի մոտ կարող է լեզվի թմրեցում և խոսելու կարողության դժվարություն առաջանալ այն բանից հետո, երբ նրա լեզվին կարկատան դրվի:
Times-ի տվյալներով՝ որոշ հիվանդների մոտ քնի հետ կապված խնդիրներ են առաջանում, իսկ ոմանք ամբողջությամբ կամ մասնակի կորցնում են լեզուն շարժելու ունակությունը: Այդ մեթոդը մինչ օրս հավանության չի արժանացել բժշկության կողմից: Ավելին, այդ կարկատանը կարելի է կրել մեկ ամիս, քանի որ 35-40 օրվա ընթացքում լեզվի վրա սկսում է հյուսվածք առաջանալ, և կարկատանը կարող է դառնալ լեզվի մի մասը:
Այս վիրահատությունն արժե 2000 դոլար:










































