ԱՄՆ ռազմաօդային ուժերը ռազմական խմբավորումներում կավելացնեն կիբեռանվտանգության համար պատասխանատուների թիվը, հաղորդում է ITAR-TASS-ը: Մասնավորապես, առաջիկա տարիներին նրանց կներառեն 24-րդ օդային բանակում, որը պատասխանատու է կիբեռտարածությունում ռազմական գործողությունների, զինծառայողների լրացուցիչ թվաքանակի և քաղաքացիական մասնագետների համար:
2014-2016 թթ. բանակը կավելանա 1000 մարդով կամ 15 տոկոսով: Այսպիսով, բանակում կլինեն ավելի քան 6 հազար մասնագետներ:







































