«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը հայտարարել է, որ իր թիմի կազմում չկան ստեղծարար կատարողներ:
«Չեմ կարծում, թե «Տոտենհեմ»-ի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի միջև մեծ տարբերություն կա: Տարբերությունը միայն վաստակած միավորների մեջ է:
«Տոտենհեմ»-ը գերազանցում է «Յունայթեդ»-ին, քանի որ կազմում ունի ավելի շատ կրեատիվ ֆուտբոլիստներ»,- Daily Mail-ը մեջբերում է Վան Գալի խոսքերը:
Հիշեցնենք, որ Վան Գալի օրոք «կարմիր սատանաներ»-ը 240 մլն ֆունտ են ծախսել տրանսֆերային շուկայում:








































