Չինաստանից ներդրողները ցանկանում են Ավստրալիայից գնել նրա տարածքի մեկ տոկոսը: Գործարքը դեռևս սպասում է այդ երկրների իշխանությունների հավանությանը, հայտնում է The Independent-ը:
11 միլիոն հեկտար ավստրալական հողի վաճառքի գործարքի արժեքը կազմում է 371 միլիոն դոլար: Ինչպես նշում է պարբերականը, այդ տարածքի մակերեսը համարժեք է Իռլանդիայի մեծությանը:
Այդ տարածքը ներկա պահին պատկանում է երկրում տավարի մսի խոշորագույն արտադրող S.Kidman & Co Ltd ընկերությանը:









































