Շուրջ մեկ ամիս առաջ Մադրիդի «Ռեալ»-ի ներկայացուցիչները դիմել են Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին` «արքայական ակումբ»-ը գլխավորելու առաջարկով:
Սակայն իտալացի մասնագետը մերժել է` թուրինյան ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելու համար:
Մասնագետը շուտով կերկարաձգի թուրինցիների հետ իր գործող պայմանագրի ժամկետը, որի համաձայն տարեկան 5 մլն եվրո կվաստակի: Ալեգրիի նոր պայմանագիրը 5 տարվա ժամկետ կունենա:







































