Լոնդոնի «Արսենալ»-ի ղեկավարները ցանկանում են երկարաձգել թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ ստորագրած պայմանագրի ժամկետը:
«Մենք վստահ ենք, որ «Արսենալ»-ը մարզում է ֆանտաստիկ մասնագետ: Կարծում ենք, որ Արսենը կշարունակի անել այն, ինչ անում է արդեն երկար տարիներ: Վենգերը հիանալի է տեսնում մեր ակումբի հնարավորությունները: Հուսով եմ` շուտով հանդես կգանք հայտարարությամբ, որն ամեն ինչ իր տեղը կդնի»,- ասել է «Արսենալ»-ի գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը:
Հիշեցնենք, որ 63-ամյա Վենգերը «Արսենալ»-ի գլխավոր մարզիչն է 1996 թվականից: Այս ժամանակահատվածում նա 11 տարբեր տիտղոսներ է նվաճել թիմի հետ:






































