korrespondent.net-ը ներկայացնում է պատմության մեջ ամենաերկարատև ֆիլմերը:
Ամենաերկար և անիմաստ ֆիլմն աշխարհում
Տևողությունը՝ 48 ժամ

The Longest Most Meaningless Movie in the World կոչվող ֆիլմը 1968թ. նկարահանել է բրիտանացի ռեժիսոր Էնթոնի Սքոթը:
Անքնության դեմ դեղ
Տևողությունը՝ 87 ժամ

Ռեժիսոր Ջոն Հենրի Թիմիս 4-րդի առանց սյուժեի ֆիլմը տևում է երեքուկես օր, որի ընթացքում դերասան Լի Գրոբանը կարդում է 48-էջանոց պոեմ «Անքնություն անքնության դեմ» անվանումով: Միաժամանակ, ֆիլմը պարբերաբար ընդհատվում է հևի-մեթալ և պոռնո ժանրերի տեսանյութերով:
Մատրյոշկա

Տևողությունը՝ 95 ժամ
Ռեժիսոր Կարին Հերլերի փաստագրական ֆիլմը նկարահանվել է 2006թ.: Ֆիլմը լուսանկարների հաջորդականություն է, որոնցում պատկերված են հեծանվով տղա, փողոց, տներ, ավտոտնակներ և երկինք:
Untitled #125 (Hickory)

Տևողությունը՝ 150 ժամ
Ֆիլմի համար հիմք է ծառայել 6-րոպեանոց տեսարանը Օզ երկրից հրաշագործում, տոռնադոյի հայտնվելու պահից:
Սինեմատոն

Տևողությունը՝ 192 ժամ
Ռեժիսոր Ժերար Կուրանտն այդ ֆիլմը նկարահանել է մոտ 35 տարի:
Արդիականություն ընդմիշտ

Տևողությունը՝ 240 ժամ
Ֆիլմը նկարահանել է Superflex արտ-խումբը 2011թ.: Ֆիլմը սյուժե չունի:
Լոգիստիկա

Տևողությունը՝ 857 ժամ
Ներկայումս դա պատմության ամենաերկար ֆիլմն է: Ֆիլմը նկարահանված է իրական ժամանակի ռեժիմում՝ Չինաստանում գործարաններից մեկը կատարած այցի ժամանակ:









































