BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ բրիտանացի արքայազն Ուիլյամը անհիմն է համարել իրեն հասցեագրված այն կշտամբանքները, թե ինքը արհամարհանքով է վերաբերվում թագավորական ընտանիքի անդամի իր պարտականություններին:
Ուիլյամը հայտարարել է, որ վերջին շրջանում ավելի շատ կենտրոնացած է ընտանիքի վրա, սակայն դա չի նշանակում, թե նա իր պարտականություններին լրջորեն չի վերաբերվում:
Արքայազնը կարծում է, որ երբ ժամանակը գա, պատրաստ կլինի ավելի գործուն մասնակցություն ունենալ պաշտոնական միջոցառումներին: Նա նաև հայտնել է, որ շատ բան է սովորել իր տատից՝ թագուհի Եղիսաբեթ 2-րդից: Ուիլյամն ընդգծել է, որ թագուհին, ով շուտով կդառնա 90 տարեկան, շարունակում է մնալ ընդօրինակման հիանալի օրինակ:









































