«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կարծում է, որ թիմի ավագ Ռուեյն Ռունին պետք է ջանք ու եռանդ չխնայի մարզումներին, որպեսզի տեղ վաստակի մեկնարկային կազմում։
«Ամեն ինչ կախված է նրանից՝ ինչ տեսք նա կունենա խաղադաշտում։ Ռունին պետք է վաստակի տեղը մեկնարկային կազմում, ինչպես մյուսները։ Նա «Ասթոն Վիլա»-ի հետ նախորդ խաղում հաջող հանդես եկավ, չնայած՝ երկրորդ խաղակեսում հոգնածություն նկատեցի։
Տեսնենք՝ ինչպես նա իրեն կդրսևորի «Քրիսթալ Փելաս»-ի հետ խաղի երկրորդ խաղակեսում»,- Վան Գալի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Քրիսթալ Փելաս» հանդիպումը կայանալու է այսօր։









































