Արմավիրում ռադիոտեղորոշիչ կայանի նոր սերնդի տեղակայումը և Միջերկրական ծովում Ռուսաստանի ռազմա-ծովային նավատորմի արագ արձագանքման միավորում ստեղծելը կնպաստի ռազմավարական կայունության աջակցմանն աշխարհում և առանձին տարածաշրջաններում ուժերի հավասարակշռությանը: Ինչպես հաղորդում է RBK-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:
«Դա համակարգված և ծրագրավորված աշխատանքի արդյունք է»,- նշել է նա:
Նախարարի խոսքերով՝ «Վորոնեժ ԴՄ» կայանը կընդլայնի հրթիռային հարվածների զգուշացման համակարգերի հնարավորությունները, իսկ Միջերկրական ծովում ռուսական ռազմական նավերը թույլ կտան ապահովել ազգային շահերի պաշտպանությունը տվյալ շրջանում:










































