«Բարսելոնա»-ի նորեկ Նեյմարը հայտնել է, որ դեռևս շատ անելիք ունի` Ռոնալդինյոյին նմանվելու համար:
«Ոչ ոք չի կարող համեմատվել Ռոնալդինյոյի հետ: Ես հիշում եմ նրա խաղը: Հիշում եմ, որ նա նվաճեց «Կամպ Նոու»-ում բոլոր հնարավոր տիտղոսները: Նա պատմություն էր կերտում «Բարսելոնա»-ի հետ, պատմություն էր կերտում Բրազիլիայի ընտրանու հետ, և շարունակում է անել դա:
Իսկ ես դեռևս նոր եմ սկսում ճանապարհս»»,- Նեյմարի խոսքերը մեջբերում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:









































