Լոնդոնի «Արսենալ»-ն ակտիվորեն հետաքրքրվում է «Լեսթեր»-ի առանցքային ֆուտբոլիստներից մեկի՝ Ռիյադ Մահրեզի ծառայություններով։ Այս մասին գրում է The Mirror-ը։
Լոնդոնյան ակումբը պատրաստ է 25-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց առաջարկել 30 մլն ֆունտ։ «Զինագործներ»-ը մտադիր են այդ գումարը ստանալ Թեո Ուոլքոթի տրանսֆերի վաճառքից։
Մահրեզը «Լեսթեր»-ի կազմը համալրել է 2014թ․՝ ֆրանսիական «Հավր»-ից տեղափոխվելով 600․000 եվրոյի դիմաց։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 33 հանդիպման՝ խփելով 16 գոլ ու կատարելով 11 գոլային փոխանցում։








































