Friday, 12 06 2026
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով

Թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերը կլինի կառավարության ուշադրության կենտրոնում

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր տեղի ունեցավ Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է արդեն երկրորդ անգամ:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը, Արտաքին գործերի նախարարության, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մրցույթը հայտարարվել էր ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի կողմից` խրախուսելու համար այն լրագրողներին և հեղինակներին, ովքեր իրենց աշխատանքներում անդրադառնում են այդ երևույթին, հանրությանը տեղեկացնում դրա բացասական ազդեցությունների մասին, մատնացույց անում ելքերը:

«Վերջին տարիներին համակարգված աշխատանք է իրականացվել թրաֆիքինգի դեմ պայքարի հարցում: Մենք ունենք նկատելի հաջողություններ, բայց դրանք շատ ավելի շոշափելի կլինեն, եթե հասարակությունը ևս պատշաճ տեղեկացված լինի այդ երևույթի մասին: Այդ իսկ պատճառով մենք կարևորում ենք հանրության իրազեկման աշխատանքները և, կարծում ենք, այս մրցույթը ևս նպաստում է այդ խնդրի լուծմանը»,- իր խոսքում նշել է Արմեն Գևորգյանը`վստահեցնելով, որ թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերը շարունակվելու են կառավարության ուշադրության կենտրոնում գտնվել:

Նա նաև շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, մասնավորապես` ՄԱԿ-ի փախստականների գլխավոր հանձնակատարի երևանյան գրասենյակին` մրցանակաբաշխության կազմակերպման անհրաժեշտ ծախսերը ֆինանսավորելու, ինչպես նաև մասնագիտական ժյուրիին` կատարած աշխատանքի համար:

Խորհրդի նախագահն այնուհետև հավաստագրեր է հանձնել հաղթողներին:

Մասնագիտական ժյուրիի որոշմամբ` «Հեռուստատեսություն և ռադիո» անվանակարգում առաջին տեղին է արժանացել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանը` «Թող հավատան, որ կյանքը սրանով չի ավարտվում» ռադիոնյութի համար, նույն անվանակարգում երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են հեղինակներ Դիանա Ավետիսյանը ` «Սոցիալական ցանցերը կարող են դառնալ թրաֆիքինգի ցանցեր» և Անի Մանուկյանը` «Ստրկությունից մինչև թրաֆիքինգ» տեսանյութերի համար, որոնք ցուցադրվել են «Արմենիա» հեռուստաընկերությամբ:

«Տպագիր և առցանց լրատվամիջոցներ» անվանակարգում երկրորդ տեղն է զբաղեցրել լրագրող Վահան Իշխանյանը` «Հայաստան. ստրկությունը 21-րդ դարում կամ թրաֆիքինգ» հրապարակման համար, երրորդ մրցանակային տեղին արժանացել է «Երկիր» պարբերականի լրագրող Աստղիկ Կարապետյանը` «Ուզում եմ թրաֆիքինգի զոհ դառնալ» նյութի համար: Մասնագիտական ժյուրին այս անվանակարգում առաջին տեղ չէր շնորհել:

Մրցանակային տեղերի համար սահմանված է նաև դրամական պարգև:

Նշենք, որ ժյուրիին ներկայացվել էր շուրջ 40 աշխատանք: Անցյալ տարի, երբ մրցանակաբաշխությունն անցկացվում էր առաջին անգամ, ներկայացվել էր շուրջ մեկ տասնյակ աշխատանք: Ըստ կազմակերպիչների` սա վկայում է լրագրողական շրջանում թեմայի վերաբերյալ հետաքրքրության աճի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում