Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հանդես է եկել նախազգուշացմամբ այն մասին, որ մարդկանց անձնական կյանքում եվրոպական ինստիտուտների չափից ավելի միջամտությունը խափանում է միությանն ուղղված աջակցությունը։ Այս մասին փոխանցում է BBC-ն։
Լյուքսեմբուրգի նախկին վարչապետն իր ելույթում խոստովանել է, որ ԵՄ-ն խառնվում է չափից ավելի շատ հարցերի, որոնք կարող են լուծվել անդամների ինքնիշխան կառավարությունների մակարդակով։
BBC-ն նշում է, որ այդ հայտարարությունը պետք է դիտարկել հունիսին ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցով կայանալիք հանրաքվեին ընդառաջ Բրիտանիայում ընթացող հանրային վեճերի համատեքստում։









































