Կլաուդիո Ռանիերիի «Լեսթեր»-ը, եթե անգամ պարտվի Անգլիայի Պրեմյեր լիգայի մյուս բոլոր հանդիպումներում, վատագույն դեպքում կզբաղեցնի 3-րդ հորիզոնականը՝ այդպիսով ապահովելով իր տեղը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում:
Սա հայտնի է դարձել Պրեմյեր լիգայի 27-րդ տուրի «Նյուքասլ» – «Մանչեսթեր Սիթի» հետաձգված խաղից հետո, որն ավարտվել է 1:1 հաշվով:
Պրեմյեր լիգայի ընթացիկ խաղարկության ավարտին 4 տուր է մնացել: «Աղվեսներ»-ն զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականն ու 5 միավոր շատ են վաստակել 2-րդ հորիզոնականով ընթացող «Տոտենհեմ»-ից:
Նշենք, որ «Լեսթեր»-ը պատմության մեջ առաջին անգամ է հանդես գալու Չեմպիոնների լիգայում:









































