Ռուսաստանի, Վրաստանի և Հարավային Օսեթիայի ներկայացուցիչները ապրիլի 20-ին կհանդիպեն վրացական Էրգենտի գյուղում, հայտնում է RIA Novosti-ն:
Կողմերը պլանավորում են քննարկել Հարավային Օսեթիայի և Վրաստանի սահմանային պատահարների հարցերը՝ պատահարների արձագանքման և կանխարգելման մեխանիզմների ֆորմատով:
Հանդիպման ընթացքում պլանավորվում է քննարկել հարցեր՝ կապված Հարավային Օսեթիայի Հանրապետության և Վրաստանի սահմանին հարող տարածքներում ընթացիկ իրադրության հետ, հայտնել է գործակալությունը:
Էրգենտի գյուղը գտնվում է Վրաստանում՝ հարավօսեթական սահմանի մոտ:








































