Առաջին տեղում է հավայան Մաուի (ԱՄՆ) կղզին: 2015 թվականին այն ցբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը, հայտնում է CNN-ը:
Երկրորդ տեղում է Սանտորինի կղզին (Հունաստան), երրորդ տեղում է Յամայկա կղզի-պետությունը, չորրորդ տեղում` Պրովիդենսիալեսը (Թերք և Կայկոս):
Լավագույն տասնյակում է նաև Բալին (Ինդոնեզիա), Մալորկան (Իսպանիա), Մավրիկիան, Պհուկետը (Թաիլանդ), Բորա Բորան (Ֆրանսիական Պոլինեզիա) և Ֆերնանդու դի Նորոնյան (Բրազիլիա):
Նշվել է, որ այդ կղզիներում ոչ միայն հրաշալի տեսարաններ կան, այլև բարձր գնահատականների արժանացած հյուրանոցներ, ռեստորաններ և տեսարժան վայրեր, ինչպես նաև յուրօրինակ կուլտուրա:







































