Հայտնի Metallica խմբի երաժիշտները անսովոր հարթակ էին ընտրել իրենց համերգի համար. համերգը տեղի է ունեցել ԱՄՆ երաժշտական խանութներից մեկում, գրում է gogrtnews.info-ն:
Այդ քայլով խումբը որոշել է իր ներդրումն ունենալ երկրում նշվող Երաժշտական խանութների օրվա տոնակատարության մեջ:
Փոքրիկ համերգը անց է կացվել Rasputin Music երաժշտական ուղղվածություն ունեցող խանութում: Տարածության սահմանափակ լինելու պատճառով համերգին մասնակցել են միայն «ընտրյալները». երջանիկ այցելուների թվում էին հիմնականում տեղացի գնորդները և խմբի ֆան-ակումբի անդամները:









































