ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է Սիրիա ահաբեկիչների շարունակվող հոսքի մասին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք ամերիկացի գործընկերների առաջ (սիրիա-)թուրքական սահմանը փակելու հարցեր ենք դրել: Դա վաղեմի խնդիր է, այն բոլորին լավ հայտնի է, բայց ահաբեկիչների հոսքը, թեև ավելի փոքր չափերով, (Անկարայի կողմից) շարունակվում է»,- հայտարարել է Լավրովը:
Միաժամանակ նա նշել է, որ Թուրքիան վերջ չի տալիս ուժային ճանապարհով Սիրիայում իրավիճակին միջամտելու փորձերին:










































