«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը կարող է որակազրկում ստանալ՝ «Վալենսիա»-ի դեմ խաղի ավարտից հետո մրցակցի պաշտպան Անտոնիո Բարագանի դեմքին հարվածելու համար:
Միջադեպը տեղի է ունեցել հանդիպման ավարտից հետո, երբ Բարագանը թիմակիցների հետ տոնել է հաղթանակը: Նեյմարը հետևից մոտեցել է նրան և խփել այտերին:
Բարագանի ընկերին հազիվ է հաջողվել կանխել ծեծկռտուքը: Հանդիպման գլխավոր մրցավարը չի նկատել դրվագը, սակայն տեսախցիկները ֆիքսել են այն:







































