Նյու Յորքի բնակիչ Մորիս Հարարին կարողացել է շատ կարճ ժամանակահատվածում ավելի քան 120 հազար դոլար աշխատել` շահագործելով «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի մահը:
Ինչպես լրագրողներին հայտնել է Հարարին, նա «գումարի է վերածել Ուսամայի մահը»` վաճառելով հեգնական գրություններով շապիկներ Բեն Լադենի սպանության թեմայով: Նրա խոսքերով` ինքն արագ կողմնորոշվել է և սպանությունից մի քանի ժամ անց գործարկել է կայք, որում վաճառել է այդ շապիկները:
«Հաջողակ գործարարը» տեղեկացրել է, որ այս ընթացքում արդեն վաճառել է 10 հազար շապիկ` յուրաքանչյուրը 12 դոլար արժողությամբ:








































