Առնվազն 31 մարդ է զոհվել, ևս 5 բնակիչ անհետ կորած է համարվում Աֆղանստանի հյուսիսում մոլեգնող սաստիկ հեղեղումների հետևանքով: Այս մասին հայտնում է Khaama Press գործակալությունը:
Բնակավայրերի հեղեղման պատճառ են դարձել նախօրեին երկրի հյուսիսի մի շարք շրջաններում տեղացած տեղատարափ անձրևները: Ջուրն այնքան արագ է ավելացել, որ բնակիչներից շատերը չեն հասցրել փրկվել ջրհեղեղից:
Տեղի պաշտոնյաները հայտնել են, որ անակնկալ հեղեղումներն ընդգրկել են Սամանգան հյուսիսային նահանգի, Բաղլան և Թահար հյուսիսարևելյան նահանգների և Բադգիս հյուսիսարևմտյան նահանգի բնակելի շրջանները:
Առավել մեծ վնաս է հասցվել Բադգիսի նահանգին: Գործակալության տվյալներով՝ երկրում լրջորեն դժվարացել է երթևեկությունը հիմնական տրանսպորային երթուղիներով։











































