Իտալացի ոստիկանները՝ պիցցայի առաքիչի հագուստով, կարողացել են ձերբակալել նեապոլիտանական մաֆիայի՝ Կամորայի առաջնորդին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ոստիկանության հայտարարությամբ՝ ձերբակալության պահին կասկածյալ Ռոբերտո Մանգանյելոն հեռուստացույցով դիտել է իր սիրելի «Նապոլի» թիմի խաղը:
Իտալական ոստիկանությունը Մանգանյելոյին անվանում է երկրի ամենավտանգավոր հանցագործներից մեկը, սակայն ձերբակալության ժամանակ նա չի դիմադրել:











































