Վրացական «Ռեզոնանսի» թերթի փոխանցմամբ՝ հուլիսին Վարշավայում կանցկացվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որում «Անդամակցության գործողությունների ծրագրի» (MAP) փոխարեն կառաջարկեն «ասոցացված գործընկերություն»:
ՆԱՏՕ-ն այդպիսով կուժեղացնի իր նավատորմը Սև ծովում՝ ներգրավելով վրացի ու ուկրաինացի ծովայիններին ու այդպիսով փոխհատուցելով Ղրիմի դեպքերից հետո տվյալ տարածաշրջանում Ռուսաստանի ուժեղացումը:
Պարբերականն ընդգծում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն արդեն ակնարկել է նման ձևաչափով Վրաստանի ու Ուկրաինայի հետ համագործակցության հնարավորությունը, ինչպես որ նա բալթյան տարածաշրջանում փոխգործակցում է Շվեդիայի ու Ֆինլանդիայի հետ:
Թերթն ընդգծում է, որ ՆԱՏՕ-ն ըստ ամենայնի MAP-ի փոխարեն կառաջարկի նոր ձևաչափ՝ Վրաստանին ու Ուկրաինային հանգստացնելու համար: Սև ծովում նման նավատորմի ստեղծման նախաձեռնողը Ռումինիան է, նախաձեռնությունը մշակվում է փետրվարից:











































