Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հավատացյալների հետ կիսվել է մտորումներով նախօրեին հունական Լեսբոս կղզի այցելության մասին՝ հայտնում է TASS-ը:
Կիրակնօրյա պատարագի ժամանակ դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր ուխտավորներին՝ Պապը պատմել է, որ փախստականների ճամբարում, որտեղ գտնվում են Սիրիայից, Իրաքից, Լիբիայից, Աֆղանստանից, Աֆրիկյան երկրներից փախստականներ, տեսել է «շատ վիշտ և մարդկային ցավ»: Հատկապես նրա վրա ազդել են փոքրիկ երեխաների տառապանքները:
Նա փախստականների այդ վիճակը համարել է «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ մարդասիրական աղետը»:









































