Իրանի իշխանությունները Ռուսաստանից ստացած S-300 զենիթահրթիռային համակարգերը ցուցադրել են Թեհրանում զինվորական շքերթի ժամանակ՝ նվիրված Բանակի ազգային օրվա տոնակատարությանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Mehr գործակալությունը նշել է, որ համակարգերը հանրությանը ցուցադրվել են առաջին անգամ: Բացի այդ, Tasnim գործակալությունը հայտնել է, որ Իրանը «ցուցադրել է S-300 պաշտպանական համակարգերի միայն մի մասը»:
Շքերթին ներկա է եղել երկրի նախագահ Հասան Ռուհանին, ով զինվորական տոնը բացել է ողջյունի խոսքով:








































