Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է ակումբի՝ ամառային տրանսֆերային ծրագրերի մասին:
«Եթե դուք հետևեք Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար եռյակին, ապա կհասկանաք, որ նրանք գրեթե չեն փոխել կազմը նախորդ ամռանը: Մենք պետք է հզորացնենք թիմի կազմը, բայց դա հեշտ չէ անել: «Արսենալ»-ն արդեն նոր ֆուտբոլիստներ է փնտրում:
Չի կարելի հերքել, որ մեր թիմում շատ են նոր և երիատասարդ խաղացողները, ովքեր հաջորդ մրցաշրջանում ավելի լավ խաղ կցուցադրեն: Պարզապես, պետք է պահպանենք թիմի կորիզը և փորձենք ավելի հզորացնել այն»,- Goal-ը մեջբերում է Վենգերի խոսքերը:





































