Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարներ Ժան-Մարկ Էյրոն և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի, հայտնում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով, այցի ընթացքում Էյրոն և Շտայնմայերը մտադիր են բանակցություններ անցկացնել երկրի ազգային միասնության կառավարության ղեկավար Ֆայեզ աս-Սարաջի հետ և նրան առաջարկել երկրի կայունության ապահովման աջակցություն:
Այդպիսով, նախարարները կատարում են Լիբիայի իրավիճակի կարգավորման ԵՄ փորձի ևս մեկ քայլ Մուամար Քադաֆիի տապալումից հետո: Եվրոպան նաև անհանգստացած է Լիբիայում ԴԱԻՇ-ի տարածումից:







































