Նորվեգիայում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությանը ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ թիմային հաշվարկում գրավեց առաջին տեղը:
Ընդհանուր առմամբ, Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականներից Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել են Նազիկ Ավդալյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Անդրանիկ Կարապետյանը:
Տիգրան Մարտիրոսյանը դարձել է փոխչեմպիոն, իսկ 19-ամյա Սիմոն Մարտիրոսյանը` բրոնզե մեդալակիր:
Այսօր` ապրիլի 16-ին պայքարի մեջ կմտնի գերծանր քաշային Գոռ Մինասյանը:









































