ՀՀ Պաշտպանության նախարարությունում ներկայացվեց խոցված ադրբեջանական մարտական ուղղաթիռի անձնակազմի փաստաթղթերը։
Մարտական փաստաթղթերը մասնավորապես հիմնավորում են, որ տվյալ ուղղաթիռը իր ստորաբաժանման կազմով դեռ մի քանի օր առաջ Բաքվի շրջանից տեղափոխվել է առաջնագիծ և ունեցել է հստակ թիրախներ, որոնք պետք է խոցեր իր մարտական թռիչքների ընթացքում։ Ըստ էության, սա ապացույց է, որ Ադրբեջանի կողմից կանխավ մշակվել է լայնածավալ ռազմական գործողության պլան և այն չի եղել փոքր մասշտաբի։











































