«Ցյուրիխ»-ի երիտասարդական թիմի հարձակվող Նիշան Բուրկհարտն ամռանը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»՝ գրում է Blick-ը:
Ֆուտբոլիստի տեղափոխության մասին հայտնել է նրա հայրը: Բուրկհարտը, ով համարվում է թիմի մարզադպրոցի ամենատաղանդավոր ֆուտբոլիստը, չի երկարաձգել պայմանագրի ժամկետը շվեյցարական ակումբի հետ: Արդյունքում թիմի ղեկավարությունը որոշել է այլևս խաղադաշտ դուրս չբերել նրան մրցաշրջանի մնացած հատվածում:
«Բուրկհարտի ընտանիքը որոշել է նրան տանել «Մանչեսթեր Յունայթեդ», այդ իսկ պատճառով նա այլևս խաղադաշտ դուրս չի գա մեր թիմի կազմում: Մենք այնպիսի ֆուտբոլիստ ենք ուզում, որ կխաղա մեզ համար նաև հետագայում: Սակայն Նիշանը շարունակելու է մարզվել թիմի հետ»,- ասել է ակումբի նախագահ Անչիլո Կանեպան:









































