Պատժամիջոցների հանելը և նավթի արդյունահանման ավելացումը 2016 թվականին կբերի Իրանի ՀՆԱ-ի 4% աճի, հայտնում է RIA Novosti-ն: Այժմ իշխանությունների առաջադրանքն է պահպանել այդ աճը, հայտարարել է ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Մասուդ Ահմեդը ճեպազրույցի ժամանակ:
«Նավթի արդյունահանման օրական 600 հազար բարելով ավելացման և պատժամիջոցների հանման հետևանքով, որոնք ազդում են գործարքների հետ կապված ծախսերի վրա, այս տարի Իրանի ՀՆԱ-ն աճել է 4%-ի շրջակայքում: Իրանի համար մեծ խնդիր է մի քանի տարվա ընթացքում այդ աճը դարձնել կայուն »,- նշել է նա:









































