Մեծ Բրիտանիայում պատրաստվում են օգտագործել «կենդանի գազ», որը ստացվում է պանրի արդյունաբերական պատրաստման արդյունքում, հայտնում է The Telegraph-ը:
Նշվում է, որ նմանատիպ գազի մշակման համար արդեն կառուցված գործարանը ստացել է միլիոն ֆունտ սթեռլինգ որպես սուբսիդավորում: Այդ գազի մի մասը կօգտագործվի տեղում էլեկտրաէներգիա արտադրելու համար, իսկ մնացածը կմշակվի և կտրվի տեղական գազաֆիկացման ցանց, և կօգտագործվի տները տաքացնելու հանար:
Clearfleau ընկերությունը, որը կառուցել է նոր գործարանը, հայտնել է, որ արտադրվող գազի քանակը համարժեք կլինի 4 հազար տուն տաքացնելու համար ծախսվող գազի տարեկան պահանջին:









































