Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ուբաթ օրը Պեկինում Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ քննարկել է երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, այդ թվում Մետաքսի ճանապահի նախագծի իրականացման հետ կապված հարցերը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությանը:
Վան ին, ողջունելով հյուրին, նշել է, որ հայ-չինական հարաբերությունները վերջին տարիներին արագ զարգանում են:
«Խոսելով առևտրատնտեսական կապերի ընդլայնման ճանապարհների մասին` կողմերը ընդգծեցին չինական ընկերությունների մասնացության կարևորությունը Հայաստանի արդյունաբերական և ենթակառուցվածքային նախագծերում: Այդ ենթատեքստում զրուցակիցները անդրադարձան Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտու նախագծին, Հյուսիս-Հարավ Հայաստան ավտոմայրուղու և Իրան-Հայաստան երկաթգծի նախագծերին»,- հայտնել է մամլո ծառայությունը:
Նախարարները նաև քննարկել են Չինաստանի հետ ԵՏՄ երկրների համագործակցության հարցերը:
Զրուցակիցները դիտարկել են համագործակցության հարցերը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակներում: «Վան Ին ողջունել է Նալբանդյանի՝ Չինաստան այցի ընթացքում Հայաստանի ՇՀԿ-ի գործընկերոջ կարգավիճակ ստանալու հուշագրի ստորագրումը»,- նշել են մամլո ծառայությունում:








































