Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր կարծիքն է հայտնել Ֆրանսիայի ֆուտբոլի միության՝ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեմայի ծառայություններից հրաժարվելու որոշման մասին:
Դեկտեմբերին Բենզեման հեռացվել է ազգային հավաքականից: Ֆուտբոլիստը չի մասնակցի նաև Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը:
«Խոսել եմ Կարիմի հետ: Չեմ ցանկանում խորանալ այս թեմայի շուրջ: Կարիմը ցավ է ապրում: Նա հիասթափված է, քանի որ ցանկանում էր մասնակցել «Եվրո-2016»-ին: Նա շատ բան կարող էր անել Ֆրանսիայի հավաքականի համար»,- ESPN-ը մեջբերում է Զիդանի խոսքերը:




































