Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի 12 նահանգի 126 քաղաքներում ջրհեղեղներ են գրանցվել: Այդ մասին հայտարարել է Կարմիր մահիկի իրանական մասնաճյուղի մամլո քարտուղար Մոսթաֆա Մորթազավին:
Նրա խոսքով՝ ջրհեղեղների պատճառը չդադարող տեղատարափ անձրևներն են, որոնց հետևանքով արգելափակվել են մի շարք քաղաքներում: Մորթավազին նաև զգուշացրել է Քարուն գետում ջրի հնարավոր մակարդակի բարձրացման մասին:
Մորթազավին հայտնել է, որ փրկարարական ծառայությունների աշխատակիցներն ամբողջովին պատրաստ են բնական աղետից տուժածներին օգնություն ցուցաբերելուն: Ներկա դրությամբ անհրաժեշտ օգնություն ստացել է ավելի քան 5000 մարդ:










































