Բելգիայի տրանսպորտի նախարար Ժակլին Գալանը հրաժարական է տվել այն քննադատությունից հետո, որ նա ահաբեկչություններից շատ ժամանակ առաջ իմացել է Բրյուսելի օդանավակայանում անվտանգության հետ կապված խնդիրների մասին: Այս մասին գրում է Le Soir-ը:
ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ նախարարին մեղադրում են, որ նա թաքցրել է ԵՄ հանձնաժողովի զեկույցը, որում քննադատաբար է գնահատվել Բրյուսելի օդանավակայանում անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակը մարտի ահաբեկչություններից շատ ժամանակ առաջ:
Մարտի 22-ին Բրյուսելում մի շարք ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 31 մարդ, մոտ 300-ը վիրավորվել է: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը:








































