Այսօր Շվեդիայի հարավային Յոնչյոպինգ քաղաքի իշխանությունների և քաղաք-ապաստարանների ICORN միջազգային կազմակերպության ներկայացուցիչների միջև կկնքվի հետապնդվող գրողներին ու լրագրողներին ապաստան տրամադրելու պայմանագիր: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով մշակույթի հարցերով Շվեդիայի պետխորհրդի կայքին:
Փաստաթղթի ստորագրումից հետո Յոնչյոպինգը կդառնա գրողների համար Շվեդիայի 7-րդ քաղաք-ապաստարանը, որոնց թվում են նաև Մալմյոն և Ստոկհոլմը:
Շվեդիայում հայտնում են, որ պաշտպանության և աջակցության կարիք ունեն նաև երաժիշտները, նկարիչները, դերասաններն ու պարողները: Քաղաք-ապաստարան հասկացության ընդլայնման հարցը քննարկելու համար 2013-ի նոյեմբերի 11-12-ը Մալմյո քաղաքում կանցկացվի Հյուսիսային Եվրոպայի երկրների փորձագետների հանդիպում: