Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը չի կարողացել թիմի հետ մարզումն անցկացնել ամբողջությամբ կոճի ցավի պատճառով՝ հայտնում է «El Mundo Deportivo»-ն:
Ֆուտբոլիստը մարզումն անցկացրել է ընդհանուր խմբի հետ, սակայն որոշ ժամանակ անց ստիպված է եղել բժիշկների ուղեկցությամբ հեռանալ խաղադաշտից:
Նշենք, որ Նեյմարը վնասվածքն ստացել է «Ատլետիկո»-ի դեմ պատասխան խաղի ժամանակ:






































