Թուրքիայի տարածքից Սիրիայի Լաթաքիա նահանգի հյուսիս-արևելք է ժամանել ավելի քան 150 գրոհայինների ջոկատ: Այս մասին հաղորդվում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքում հրապարակված՝ Սիրիայում հակառակորդ կողմերի հաշտեցման հարցերով կենտրոնի տեղեկատվական տեղեկագրում:
«Տեղի բնակիչներից Հաշտեցման ռուսական կենտրոնում ստացված տեղեկությամբ՝ Թուրքիայի տարածքից Սիրիայի Լաթաքիա նահանագի հյուսիս-արևելք է ժամանել ավելի քան 150 գրոհայինների ջոկատ»,- ասվում է հաղորդագրության մեջ:









































