ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել է, որ դաշինքը ապրիլի 20-ին ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի դեսպանների մակարդակով նիստում Ռուսաստանից կպահանջի կատարել Մինսկի համաձայնագրի բոլոր պարտավորությունները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«ՆԱՏՕ-ն պահանջում է Մինսկի համաձայնագրերի լրիվ իրագործում (ՌԴ-ից), դա կպահանջի ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի նիստում հաջորդ շաբաթ»,- հայտնել է Վերշբոուն կիևյան անվտանգության 9-րդ ֆորումում:
«Մինչև Ռուսաստանը չիրագործի Մինսկի համաձայնագրերի իր պարտավորությունները, ազատ չարձակի (ուկրաինացի օդաչու Նադեժդա) Սավչենկոյին, այլ բանտարկյալների, պետք է շարունակել ճնշումը ՌԴ վրա»,- հավելել է նա:
Ռոստովի շրջանի Դոնեցկի քաղաքային դատարանը Սավչենկոյին մեղավոր է ճանաչել ռուս լրագրողների սպանության համար: Դատարանը ապացուցված է համարել այն հանգամանքը, որ 2014 թվականի հունիսի 17-ին նա ուկրաինական օդային ուժերին է փոխանցել խաղաղ բնակչության կոորդինատները, որոնք էլ հետագայում օգտագործվել են «Հաուբից D-30»-ով հրետանային հարվածներ հասցնելու համար, որոնց հետևանքով զոհվել են լրագրողներ Իգոր Կորնելյուկը և Անտոն Վոլոշինը:
Սավչենկոն նաև մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության սահմանն ապօրինի հատելու համար:








































