Հայաստանի արտահանող ընկերությունները ռուսական շուկայում հանդիպում են խոչընդոտների: Երևանում ընթացող ԵԱՏՄ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության հարցերով նիստի ժամանակ ասաց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ առաձնակի կարևորելով արտահանման խոչընդոտների բացահայտումը:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամ պետությունների, մասնավորապես Ռուսաստանի տարածքում լինում են դեպքեր, երբ խտրական վերաբերմունք են ցուցաբերում մի շարք խոշոր առևտրային ցանցեր, որոնք կամայականորեն իջեցնում են ձեռք բերվող ապրանքների գները, երկարացնում են ապրանքի դիմաց վճարման ժամկետները:
Լրագրողների հետ զրույցում Ա.Շաբոյանն ասաց, որ ռուս գործընկերները համաձայնվել են համընդհանուր ուսումնասիրություն իրականացնել ՌԴ տարածքում խոշոր սուպերմարկետների, մանրածախ առևտրական գործունեություն իրականացնող ընկերությունների նկատմամբ, որպեսզի բացահայտեն խնդիրները:
Մանրամասները՝ տեսանյութում:









































