Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ալվարո Արբելոան սատարել է իր թիմակից Կարիմ Բենզեմային։ Հարձակվողն այսօր իր թիվթերյան էջում գրել էր, որ չի մասնակցելու ֆուտբոլի Եվրոպայի 2016թ․ առաջնությանը։
«Ցավակցում եմ, ընկեր։ Ֆրանսիայի հավաքականը կորցրեց աշխարհի լավագույն 9 համարին։ Ես միշտ քո կողքին եմ»,- գրառում է կատարել պաշտպանը։
Հիշեցնենք, որ ոչ՛ Բենզեման, ոչ՛ «Լիոն»-ի կիսապաշտպան Մատյո Վալբուենան կոնֆլիկտի պատճառով չեն հրավիրվում Ֆրանսիայի հավաքական։










































