Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) 13-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթում անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին:
«Պաղեստինն օկուպացիայից ազատելու խնդիրը Իսլամական աշխարհի հիմնական խնդիրներից մեկն է: Վերջին օրերին արդիականացած Ղարաբաղի ու Ղրիմի հարցերում մենք պետք է ցուցաբերենք միասնական դիրքորոշում:
Տարածքային այդ հարցերից բացի՝ ԻՀԿ-ը պետք է իր ուշադրության կենտրոնում պահի մուսուլման փոքրամասնությունների խնդիրները»,- ասել է Դավութօղլուն:









































