Ծանրամարտի Եվրոպայի առաջնության նորընծա չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը հաղթանակը նվիրում է սահմանին զոհված զինվորներին և արդեն մտածում Ռիոյի Օլիմպիական խաղերի մասին՝ գրում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
-Անդրանիկ, ի՞նչ փոխվեց քեզ մոտ Եվրոպայի առաջնությունից հետո
-Իրականում ոչինչ էլ չի փոխվել: Ես մնացել եմ նույն Անդրանիկը: Միայն թե այս պահին ուրախությանս չափ չկա: Երջանիկ մարդ եմ, որ կարողացա Եվրոպայի առաջնությունում ավելացնել կիլոգրամներս, քան աշխարհի նախորդ առաջնությունում էր:
-Արդյոք այս բարձրացրած կիլոգրամներով կարո՞ղ ես պայքարել Օլիմպիական խաղերի մեդալների համար
-Ես չեմ ձգտում մեդալների, իմ հիմնական նպատակն առաջին հորիզոնականն է: Սա սպորտ է, և ամեն ինչ կարող է լինել: Հիմա արդեն հիմնական շեշտը դրված է Օլիմպիական խաղերի վրա: Եվրոպայի առաջնությունից հետո սկսելու ենք նախապատրաստվել Օլիմպիական խաղերին:
Հ.Գ. Այս հաղթանակս նվիրում եմ ՀՀ և ԼՂՀ սահմանին զոհված զինվորներին: Իրենց գործի շարունակողը ինչ-որ տեղ նաև մենք ենք: Մենք ուժեղ ազգ ենք: Մեծ ցավ էինք ապրում, որ հավաքների պատճառով չէի կարող լինել մեր զինվորների կողքին: Հուսով եմ՝ այս հաղթանակը կոգևորի մեր զինվորներին՝ ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Կարապետյանը:







































