Tuesday, 07 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Երկրում գերիշխում են սահմանափակ կարողության տեր մարդիկ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

– Պարոն Ասատրյան, վերջին տարիներին ավելացել են արտագաղթի տեմպերը: Եթե այդպես շարունակվի, ի՞նչ հետևանք այն կարող է ունենալ մեր երկրի համար:

– Լսում եմ պաշտոնյաների վերաբերմունքը և ուղղակի ապշում եմ:  Ամենաբարձր ամբիոններից հայտարարում են, որ արտագաղթը հայ ժողովրդի պատմության առումով նոր երևույթ չէ, բերում են փաստարկներ, տալիս անգրագետ մեկնաբանություններ: Հարկ եմ համարում պնդել, որ ներկայիս Հայաստանի համար սա բացառիկ և աննախադեպ երևույթ է: Սակայն այսօր կատարվում է թերևս ամենածանրը, այսօրվա կատարվողը առանձնահատուկ է այն իմաստով, որ քայքայվում է ձևավորված միջավայրը: Ավելի մեծ ծավալներով արտագաղթ մենք ունեցել ենք, բայց խնդիրն այն է, որ 90-ական թվականների սկզբների արտագաղթը պայմանավորված էր Հայաստանում առկա ծանր վիճակով: Կործանվեց ԽՍՀՄ-ն` իր հետ տանելով իր լավն ու վատը, օրեցօր քայքայվում էր ամեն ինչ, կրճատվում էին աշխատատեղերը, տնտեսական անկում, մութ, ցուրտ, պատերազմ: Այսպիսի պայմաններում արտագաղթը, իհարկե, ընդունելի չէ, սակայն հասկանալի է: Բայց հիմա ինձ բացատրեք. պաշտոնական տվյալներով տնտեսական աճ, զարգացում ու դրանով հանդերձ և դրանից հետո փախո՞ւստի տպավորություն թողնող արտագաղթ:

– Ուրեմն ինչի հետևանք է այդ փախուստը:

– Կարծում եմ, որ նախկինում առկա գործոններին՝ սոցիալ-տնտեսական իրավիճակին, աշխատատեղերի բացակայությանը գումարվում և որոշիչ գործոն է դառնում ապագայի նկատմամբ հույսի ընդհանրապես բացակայությունը: Մարդիկ չեն հավատում մեր երկրի ապագային: Սա է վերջին շրջանի արտագաղթի հիմնական դրդապատճառը: Նորմալ մարդը չի հավատում, որ այսօր ձևավորված քաղաքական, սոցիալական, տնտեսական միջավայրում ի վիճակի է լուծել իր կենսագործունեության խնդիրները: Եվ կարծում եմ, որ այստեղ առաջնայինը քաղաքական գործոնն է, իսկ թիվ մեկ պատասխանատուն` իշխող քաղաքական ուժն է: Սա ընտրություններում տեղի ունեցող բոլոր լկտի դրսևորումների, ջարդերի, մարտի 1-ի, կրակոցների ու սպանությունների հետևանքն է: Իշխանությունը միշտ էլ կառչում է իր դիրքերից, բայց անընդունելի է, որ սեփական վերարտադրությունը հասնում է կենդանական բնազդի մակարդակի, որը և ներքաղաքական դաշտի ու իշխող քաղաքական ուժի ձևավորման հիմնական միջոց է դարձել: Սա է նաև այն գլխավոր պատճառը, որ որևէ պաշտոնյա անգամ մտահոգություն չի հայտնում այս վիճակի համար: Հակառակը` հայտարարում են` ինչ է եղել որ, միշտ էլ արտագաղթել ենք:

– Բայց մտահոգություններ էլ են հնչում: Օրինակ` Սերժ Սարգսյանը նախագահական ընտրությունների քարոզարշավներին գյուղեր այցելելիս հայտարարում էր, որ իր համար ամենացավալին կողպած դռներ տեսնելն է:

– Իհարկե, տեսնողը չի կարող դա չարձագանքել: Ի վերջո, պաշտոնյաներն էլ այս միջավայրում ապրող, այս իրողությունների հետ առնչվող մարդիկ են կամ գոնե տեղեկատվություն ունեն և պետք է որ իմանան, թե ինչ է կատարվում: Չեն կարող գոնե չմտահոգվել: Սակայն մտահոգվել կարող է յուրաքանչյուր ոք, մինչդեռ պաշտոնատար անձի կեցվածքը պետք է դրսևորվի նրա գործողություններում: Իսկ այսօրվա պաշտոնյաների կեցվածքը լավագույն դեպքում կարելի է համարել կրավորական:

– Ակնհայտ է, որ գնում է ինտելեկտուալ մակարդակը և համեմատաբար ցածր ինտելեկտն է մնում:

– Ներկայիս վիճակի բնութագիրն այն է, որ գնում է նա, ով կարող է, ով մտավոր և ֆինանսական որոշ կարողության տեր է: Անգամ գյուղից գնում են նրանք, ովքեր գյուղատնտեսության ոլորտում ավելի արդյունավետ գործունեություն են ունեցել: Մնում են յոլա տանողները: Գնում են նրանք, ովքեր ձգտումներ ունեն, ուզում են մի բան ավելին տեսնել, ունենալ, ստեղծել: Եթե մեջբերենք ժողովրդագրական ցուցանիշները, տեսանելի է, որ արտագաղթում են հիմնականում երիտասարդ, ակտիվ աշխատանքային  տարիքի անձիք: Մեր ողջ պատմության ընթացքում գյուղը սնող է եղել, գյուղում ծնունդների ցուցանիշները եղել են ավելի բարձր: Այսօր մենք հասել ենք նրան, որ գյուղում և քաղաքում ծնելիության ցուցանիշը հավասարեցվել է, մենք կորցնում ենք բնակչության բնական վերարտադրության առանցքային հատվածներից մեկը` գյուղը: Եվ եթե առաջիկա 5-7 տարիների ընթացքում ՀՀԿ-ն իշխանության մնա, մենք, այդ քաղաքական ուժի անտակտ և անտարբեր վերաբերմունքի արդյունքում, առաջին անգամ մեր պատմության ընթացքում հասնելու ենք նրան, որ բնական աճ չենք ունենալու: Այսինքն` մահերի թիվը գերազանցելու է ծնունդների թվին: Հայաստանում վտանգված է ոչ միայն ժողովրդագրական ու տնտեսական, այլև գիտելիքների, ավանդույթների, մշակույթի վերարտադրությունը: Խոսքը նաև վերարտադրության այն օրինաչափությունների մասին է, որով ՀՀ-ն բնութագրվել է երկար ժամանակ: Մենք մեր պատմության վերջին շրջանում ժողովրդագրական բավականին մեծ վերելք ենք ապրել: Հայաստանը, կարելի է նաև ասել, որ հայ ժողովուրդը, քրիստոնյա աշխարհում բավականին երկար ժամանակահատված բնութագրվում էր ծնելիության ամենաբարձր մակարդակով: Դա անցյալ դարի 30-ականներից մինչև 60-ականների վերջն էր: Դրա հետևանքով էր նաև, որ մահացության աստիճանը բավականին ցածր էր,  և մեր երկիրն առանձնանում էր ազգաբնակչության բավականին երիտասարդ կազմով: Ձևավորվել էր ժողովրդագրական մի ուրույն միջավայր, 80-ական թվականներին Հայաստանը բնութագրվում էր մանկական մահացության շատ ցածր մակարդակով և այդ ցուցանիշով համեմատվում էր աշխարհի առավել զարգացած երկրների հետ: Իսկ այսօր մենք ամեն տարի նահանջ ենք ապրում, սակայն չեմ նկատել, որ իշխանություններին դա որևէ կերպ մտահոգի: Կամ, օրինակ, այսօր նորածինների կազմում տղաների թիվը 53-54 տոկոս է: Սա անբնական շեղում է: Ընդ որում, այս բոլորը լինելով ներկայիս փաստեր, դեռ առաջիկայում դրսևորումներ են ունենալու:  Փորձենք տեսնել մեզ  քսան, երեսուն կամ հիսուն տարի հետո: Հասկանալի է, որ մենք գերծանր վիճակում ենք գտնվում:

– Իսկ ի՞նչ պետք է անել:

– Առաջինը՝ պետք է ազնիվ լինել, երես չթեքել հիմնախնդիրներից, այլ բացահայտել դրանք: Երկրորդը` պետք է կարող լինել, գիտելիքներ են անհրաժեշտ: Եթե դատարկ մարդիկ են պաշտոնավարելու, մենք մնալու ենք ապագա չունեցող երկիր: Եվ եթե հարցերին ցինիզմով պատասխան տվող և ինտելեկտուալ անբավարար կարողություններով ուժն է մնալու իշխանության, ուրեմն մենք ոչ մի արդյունք չենք ունենալու: Երրորդը՝ պետք է մտածել: Կարծում եմ` մենք կանգնած ենք գլոբալ փոփոխությունների անհրաժեշտության առաջ, քաղաքականից մինչև սոցիալ-տնտեսական փոփոխություններ են անհրաժեշտ: Մարդկանց մոտ պետք է վերականգնել հավատը, որ իրենք և իրենց զավակները Հայաստանում կարող են լիարժեք ապրել: Ճիշտ այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանում: Վրաստանն իր բոլոր բնութագրումներով շատ նման էր Հայաստանին, անգամ ավելի վատ վիճակում էր գտնվում: Վերջին 7 տարիներին բեկում տեղի ունեցավ: Վրացի երիտասարդն այսօր հավատում է, որ ինքը երկիր ունի, որը կարող է իրեն քիչ թե շատ ապահով ապագա խոստանալ: Եվ երիտասարդությունը չի լքում երկիրը: Համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ, նախևառաջ քաղաքական: Քաղաքական առումով բացարձակ դատարկություններին փողով, բռի ուժով, խուժանով, ոստիկանով անցկացնում և ձևավորում են հլու-հնազանդ քաղաքական մեծամասնություն: Լավ, այդ հարցը լուծեցիք, բայց մի փոքր ավելի լայն նայեք: Հաջորդը՝ որքան  ժամանակ է խոսում ենք օլիգարխիկ տնտեսության մասին: Հասկանալի է, որ մենաշնորհների իշխող դիրք ունենալու հետևանք է այս վիճակը: Իսկ արդյունքը բավականին պարզ է, հասկանալի է, որ սովորական մարդը չի կարող բիզնես ունենալ, դրա համար էլ իր ձգտումներն ու գիտելիքները փորձում է այլ միջավայրում դրսևորել: Եթե երկրում չլինեն քաղաքական տեղաշարժեր, մենք ի վիճակի չենք լինի լուծել զարգացման որևէ լուրջ խնդիր:

– Դուք այս զրույցում երեք հետաքրքիր արտահայտություններ նշեցիք՝ պետք է հավատը վերականգնել, պետք է միջավայրը կամ քաղաքական համակարգը փոխել, պետք է ապահով Հայաստան ստեղծել: Այս երեք արտահայտություններն անցած ընտրություններին ՀՀԿ-ի ու Ս. Սարգսյանի քարոզչության կարգախոսներն են եղել՝ «Հավատանք, որ փոխենք» և «Դեպի ապահով Հայաստան»: Կարծես թե ընդունո՞ւմ են խնդիրը և նման կուրս են որդեգրել:

–  Եթե խոսում եք քաղաքական տեխնոլոգիաների մասին, ընդունելի է, որ տեխնոլոգները կոնկրետ մարդիկ են, ունեն պրոֆեսիոնալ գիտելիքներ և հավանաբար արձանագրել են առկա խնդիրները: Բայց ինչպիսի՞ն է այդ կարգախոսները կրող ուժի վարվելակերպը: Ես կարծում եմ՝ ճիշտ հակառակը: Ձև են անում: ԽՍՀՄ-ում կար իշխող մի ուժ, որը նույնպես ձև էր անում: Մեզանում էլ այսօր այդ մթնոլորտն է ձևավորվել: Իշխող ուժը ձև է անում, որ իշխում է, ձև է անում, որ կա երկիր, որ մարդիկ ապրում են: Իրենք իրենց լավ են զգում և կողքերը չեն նայում: Կարծում եմ, որ դա հետևանք է այն բանի, որ ինտելեկտուալ առումով սահմանափակ կարողության տեր մարդիկ են գերիշխում: Խորհրդարանի մեծամասնությանը 4-րդ դասարանի թելադրություն տվեք և ստուգեք, թե որ մասը այդ պատնեշը չի հաղթահարի: Կամ հարցում արեք, թե որ մասն է ծանոթ կուսակցության ծրագրին: Ճիշտ հասկացեք, որևէ անձի խնդիր չեմ դնում: Միգուցե մարդիկ են, որոնք բիզնես կամ այլ դաշտերում հասել են հաջողության, նրանց չեմ մեղադրում, նրանց բերել դրել են այդտեղ: Ես համակարգն եմ մեղադրում, որ ստեղծում է այդ գորշ, մեծ ձգտումներ չունեցող միջավայրը: Իսկ նման համակարգը ի վիճակի չէ  ապագային միտված որևէ հեռանկարային արժեք ստեղծել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում