Ավարտվեց Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչ փուլը:
Մադրիդի «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ հրաշալի ֆուտբոլ ցուցադրեց՝ մրցաշարի գործող գավաթակիր «Բարսելոնա»-ին սեփական հարկի տակ պարտության մատնելով 2:0 հաշվով: Առաջին խաղը Կատալոնիայում ավարտվել էր «Բարսելոնա»-ի հաղթանակով՝ 2:1 հաշվով:
Պորտուգալիայում «Բենֆիկա»-ն ոչ-ոքի խաղաց «Բավարիա»-ի հետ` 2:2: Մյունխենյան ակումբն առաջին խաղում առավելության էր հասել հաշվի նվազագույն տարբերությամբ ու նույնպես նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր:
«Ատլետիկո» – «Բարսելոնա»՝ 2:0
1:0, 2:0 Գրիզման (36′, 88′, 11մ)
«Բենֆիկա» – «Բավարիա»՝ 2:2
1:0 Խիմենես (27′), 1:1 Վիդալ (38′), 1:2 Մյուլլեր (52′), 2:2 Տալիսկա (76′)





































