Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ հունվարի 7-ին Բեյոնսեի ու Ջեյ Զիի դուստր Բլու Այվին դարձել է 4 տարեկան: Ծնողները հրաշալի տոն են կազմակերպել նրա համար, սակայն միջոցառման լուսանկարներով երկրպագուների հետ կիսվել են միայն այժմ:
Բեյոնսեն իր պաշտոնական կայքում հրապարակել է մի շարք հուզիչ ու գեղեցիկ լուսանկարներ: Երեկույթի թեման եղել են հեքիաթները: Բեյոնսեի դուստրն այդ օրը նման է եղել հեքիաթային պատմության հերոսուհու:
Լրատվամիջոցն ափսոսանք է հայտնում, որ լուսանկարներում պատկերված չէ Բեյոնսեն:












































