Մոսկվայում մեկնարկում է ԵՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների նիստը՝ հայտնում է RIA Novosti-ն։
Միջկառավարական խորհրդի նիստը կդառնա առաջինը, որի նախապատրաստումն իրականացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նորացված կազմը՝ նոր նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:
Նիստի ընթացքում քննարկվելու են ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցառումները, նաև մի շարք ծրագրային փաստաթղթեր, որոնք նպատակամղված են անդամ պետությունների կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը և նրանց տեխնոլոգիական ներուժի մեծացմանը:
Նախատեսվում է քննարկում նաև միջազգային համագործակցության հարցերի շուրջ: Մասնավորապես, կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ անցկացնելու դիրեկտիվները:








































